2015-ի հունվարի մեկից այն երկրներից աշխատողները, որոնք առանց վիզայի ռեժիմ ունեն Ռուսաստանի հետ, կկարողանան Մոսկվայում աշխատել՝ կոնկրետ վճարումների դիմաց: Համապատասխան օրենք է ընդունել Մոսկվայի քաղաքային դուման։
«Կոմերսանտ»-ն իր անդրադարձում հաշվել է, որ այսուհետ ներգաղթյալի աշխատանքի օրինականացումը Մոսկվայում ներգաղթյալին տարեկան կարժենա 90 հազար ռուսական ռուբլի:
Ամսական կտրվածքով ներգաղթյալը պարտավորված կլինի վճարել 4.000 ռուբլի: Միաժամանակ օտարերկրացի աշխատողները ռուսերենի քննություն կհանձնեն, նաև կգնեն իրենց բուժապահովագրությունը, դակտիլոսկոպիա՝ մատնատպություն կանցնեն:
Քաղաքի իշխանությունները հուսով են, որ նոր կարգը մայրաքաղաքի բյուջե կբերի 12 մլրդ ռուբլի։