Միջազգային 

Չեխիայի նախագահին այլևս չեն ցուցադրի ուղիղ եթերում՝ հայհոյելու համար

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանին այլևս թույլ չեն տա ցուցադրել ուղիղ եթերում։ Նման որոշում է կայացրել Չեխական ռադիոխորհուրդը։

 

Պատճառն ուղիղ եթերում նախագահի հնչեցրած անպարկեշտ արտահայտություններն են եղել, գրում է Обозреватель-ը։

 

«Խորհուրդը որոշում է կայացրել, որ «Զրույցներ Լանից» հաղորդումը, որի ընթացքում Զեմանն ուղիղ եթերում 2 անգամ ոչ պատշաճ արտահայտություններ է թույլ տվել, խախտել է հեռուստառադիոհեռարձակման մասին օրենքը»,- գրում է Радио Прага պարբերականը։

 

ԶԼՄ-ները նշում են, որ այսուհետ «Զրույցներ Լանից» հաղորդումը պետք է ձայնագրվի նախապես, այլ ոչ թե հեռարձակվի ուղիղ եթերում, սակայն դեռևս ոչ մի կոնկրետ քայլ չի քննարկվել։

Նույն շարքից