Միջազգային 

Հռոմի պապն այսօր կայցելի Թուրքիա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր կայցելի Թուրքիա, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Ակնկալվում է, որ Հռոմից ժամանող օդանավն Անկարայի օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 14:00-ին:

Պաշտոնական ընդունելությունից հետո հոգևոր առաջնորդի գլխավորած պատվիրակությունը կայցելի Աթաթուրքի դամբարան, ապա հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ նոր նախագահական պալատում:

 

Դրանից հետո Պապը կայցելի Թուրքիայի կրոնական հարցերով վարչություն և կհանդիպի վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզի հետ:

 

Վաղը բարձրաստիճան հյուրը կմեկնի Ստամբուլ:  Այնտեղ նա նախ կայցելի քրիստոնեական կարևորագույն սրբավայր համարվող Սբ Սոֆիայի տաճար, ապա՝ Ստամբուլի կենտրոնական՝  Սուլթանահմեթ մզկիթ:

Նոյեմբերի 30-ին Հռոմի պապը նախատեսում է այցելել Ստամբուլի եկեղեցիներ:

Ֆրանցիսկոս պապը Թուրքիա այցելած Հռոմի չորրորդ պապն է լինելու:

Նույն շարքից