Միջազգային 

Եվրամիությունը ցանկանում է Հայաստանում տեսնել ուժեղ Վերահսկիչ պալատ

analitik.am

Աուդիտի բարեփոխումները գերագույն կարևորություն ունեն, եւ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանում տեսնել ուժեղ Վերահսկիչ պալատ: Նման գնահատական տվեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության եւ արդյունավետության հզորացումը» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ: «Պետական շղթայի կատարելագործման համար հույժ կարևոր է,որ ԵՄ-ն շարունակի հատկացնել բյուջետային աջակցությունը, որպեսզիարդարադատության, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներումբարեփոխումները շարունակվեն: Կարիք կա արագացնելու բարեփոխումները՝միջազգային կառույցների հռչակագրերին եւ Հայաստանի ստանձնածպարտավորություններին համահունչ»,-  ասաց Հրիսթեան` հավելելով, որ ԵՄ պատվիրակությունը երկարաժամկետ հատվածում պատրաստ է օժանդակել ՎՊ-ին:

 

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն էլ ստորագրում է այն բոլոր խոսքերի տակ, որ հնչեցրեց Հրիսթեան` հավելելով, որ Գերմանիան աջակցում է հանրային ֆինանսների բարեփոխումներին` հավատալով, որ այն զարգացման անքակտելի նախադրյալ է: «Հանրայինֆինանսների կառավարումը բարեխիղճ կառավարման դրսևորումներից է»,- ասաց դեսպանը:

 

Երեւանում անցկացվում է «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության եւ արդյունավետության հզորացումը» թեմայով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է քննարկել ՀՀ վերահսկիչ պալատի դերն ու նշանակությունը, ձեւավորել ՎՊ բարեփոխումներին աջակցող տարածաշրջանային եւ միջազգային  գործընկերների պրոֆեսիոնալ ցանց: 

 

Համաժողովի նպատակն է քննարկել ՀՀ վերահսկիչ պալատի (որպես անկախ աուդիտորական բարձրագույն մարմնի) դերն ու նշանակությունը ինչպես Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման համակարգում, այնպես էլ այդ համակարգի դերակատարների և միջազգային հանրության հետ համատեղ` խելամիտ կառավարման սկզբունքների խթանման գործընթացում, ներկայացնել և քննարկել կատարողական աուդիտի հայեցակարգն ու սկզբունքները և միջազգային փորձն այս բարեփոխման մարտահրավերների և օգուտների առումով, ձևավորել ՀՀ վերահսկիչ պալատի բարեփոխումներին աջակցող տարածաշրջանային և միջազգային գործընկերների պրոֆեսիոնալ ցանց: Մասնակիցներն են ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Ազգային ժողովի «Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի» և այլ մշտական հանձնաժողովների, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, միջազգային զարգացման գործընկեր կառուցների, քաղաքացիական հասարակության, միջազգային աուդիտորական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Նույն շարքից