Միջազգային 

Արտակարգ դրություն Գազայում

analitik.am

Երկու օր տևած հորդառատ անձրևներից ու դրանց հաջորդած ջրհեղեղից հետո Միացյալ ազգերի կազմակերպությունը արտակարգ դրություն է հայտարարել Գազայի հատվածում:

 

Ջրհեղեղի հետևանքով զոհեր չկան, սակայն հարյուրավոր մարդիկ տարհանվել են, փակվել է շուրջ 63 դպրոց:

 

Իսրայելի հետ ամռանը բռնկված հակամարտությունից հետո շատ ընտանիքներ Գազայում ապրում են ժամանակավոր կացարանում կամ իրենց տների փլատակներում:

 

Շուրջ 400,000 պաղեստինցի է տարհանվել շուրջ 50 օր տևած հակամարտության հետևանքով, որն ավարտվել է օգոստոսին:

 

Հոկտեմբերին միջազգային դոնորները պարտավորվեցին 5,4 միլիարդ դոլար հատկացնել Գազայի վերակառուցման համար

Նույն շարքից