Միջազգային 

Խոսել Մոսկվայի հետ վերջնագրերի լեզվով անընդունելի է

analitik.am

Միակողմ սահմանափակ միջոցառումները, կիրառված ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ճապոնիայի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ, ոչ լեգիտիմ են, խոսել Մոսկվայի հետ վերջնագրերի և պատժամիջոցներ լեզվով ապարդյուն է, այդպիսի ճնշումը սպառնում է միջազգային կայունությանը,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, կոչ անելով Արևմուտքին հաղթահարել սպառնալիքների տրամաբանությունը և փորձել գտնել փոխադարձ բավարարող որոշումներ:

 

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները լարվեցին Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով: Հուլիսի վերջերին Եվրամիությունը և ԱՄՆ-ն որոշ անհատների և ընկերությունների վերաբերյալ պատժամիջոցներից և պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի տնտեսության առանձին ոլորտների հանդեպ: Ի պատասխան Ռուսաստանը սահմանափակեց սննդի ներկրումը այն երկրներից, որոնք պատժամիջոցներ են սահմանել նրա հանդեպ; Դրանք են ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Կանադա, Ավստրալիա և Նորվեգիա:

 

«Նշեմ, որ ԱՄՆ-ը, ԵՄ, Ճապոնիայի Անստրալիայի և մի շարք երկրների կողմից կիրառված պատժամիջոցները ոչ լեգիտիմ են: Այդպիսի ճնշումը հանգեցնում է ոչ միայն տնտեսական կորուստներ, այլ նաև սպառնում է միջազգային կայունությանը»,-նշել է Վլադիմիր Պուտինը Անալոդու թուրքական տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում:

Նույն շարքից