Միջազգային 

Պեկինում կայացել են հայ-չինական քաղաքական խորհրդակցություններ

analitik.am

Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև նոյեմբերի 27-ին Պեկինում կայացել են քաղաքական խորհրդակցություններ: Հայկական կողմից խորհրդակցությունները վարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, չինական կողմից` Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Չընգ Կուոփինգը:

 

Խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտներում առկա փոխգործակցությանը և դրա ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

 

Նույն օրը խորհրդակցությունների մասնակիցներին ընդունել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին: Կողմերը մտքեր են փոխանակել հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ:

 

Պեկին կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում է ունեցել նաև Չինաստանի առևտրի փոխնախարար Վանգ Շոուվընի հետ: Քննարկվել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 

Նույն շարքից