Միջազգային 

Վենեսուելայի նախագահը կիջեցնի իր և պաշտոնյաների աշխատավարձը

analitik.am

Վենեսուելայի նախագահը կնվազեցնի իր և նախարարների աշխատավարձերը, պետական ընկերությունների ղեկավարների վճարները, կկրճատվեն բյուջեի ծախսերը՝ նավթի գների անկման պատճառով, հայտնում է Interfax.ru-ն:

 

Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

 

Մադուրոն ասել է, որ նավթի գների անկումից կարելի է անգամ օգուտ քաղել, մասնավորապես հրաժարվել ավելորդ ծախսերից: 

 

Վենեսուելայի բյուջեն ձևավորվում է հիմնականում նավթի հումքի վաճառքից ստացված եկամտի հիման վրա, և նավթի գների անկումը խափանում է իշխանությունների վճարունակությունը:

Նույն շարքից