Միջազգային 

Կահիրեում բախումներ են սկսվել, կան զոհեր և վիրավորներ

analitik.am

Կահիրեում նոյեմբերի 28-ին բախումներ են սկսվել իսլամիստների և կառավարական ուժերի միջև: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, բախումները սկսվել են ալ Մատարիա թաղամասում: «Մուսուլման եղբայրներ» և «Սալաֆիտական ճակատ» կազմակերպությունները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել: Բախումների հետևանքով, նախնական տեղեկություններով, 4 մարդ է զոհվել, տասնյակ վիրավորեր կան: Հանրահավաքը սկսվել է ուրբաթօրյա աղոթքից հետո:


Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ եգիպտացի ավելի քան 25 հազար զինծառայողներ պատրաստ են ապահովել երկրի անվտանգությունը հանրահավաքների ժամանակ, որոնք կանցկացնեն իսլամիստները: Անհրաժեշտության դեպքում` բանակը կարող է զենք կիրառել  անկարգություն հրահրողների դեմ:

 

«Մուսուլման եղբայրների» հիմնական պահնաջն է` պահպանել շարիաթի սկզբունքները և Մուհամադ Մուրսիին իշխանության վերադարձնել:

Նույն շարքից