Միջազգային 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է ճանաչել Ուկրաինայում դաշինք մտնելու շուրջ հանրաքվեի արդյունքները

analitik.am

ՆԱՏՕ-ն կընդունի ցանկացած որոշում, որ ուկրաինացիները հանրաքվեի միջոցով կկայացնեն երկրի՝ ՆԱՏՕ-ի կազմ մտնելու կամ չմտնելու շուրջ:

 

«Էխո Մոսկվիին» տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:

 

Նա նկատել է, որ ցանկացած ելքի դեպքում էլ վերջնական որոշումն Ուկրաինայի ժողովրդինն է լինելու: Անձամբ ինքը հարգել է Վիկտոր Յանուկովիչի օրոք՝ դաշինքից դուրս գտնվելու կուրսը: Այժմ էլ խոստացել է հարգել այն որոշումը, որը կփոխի այդ կուրսը:

 

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի նախկին՝ արտադաշինքային կուրսը փոփոխվում է: Նա հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամության հայտի ներկայացումը որոշվելու է համաժողովրդական հանրաքվեով:

Նույն շարքից