Միջազգային 

Սաակաշվիլին Ուկրաինայի վարչապե՞տ

ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը կարծում է, որ կիևյան իշխանությունների տրամաբանությանը հետևելով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող էր Ուկրաինայի վարչապետը դառնալ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Պուշկովի թվիթերյան էջին:

 

«Պորոշենկոյի նոր խոսքը: Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի պաշտոնին հավակնում է վրացի՝ Սաակաշվիլիի հայրենակիցը: Իսկ ինչո՞ւ վարչապետ չնշանակել հենց Սաակաշվիլիին»,- գրել է պատգամավորը:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար նշանակել Վրաստանում կարևոր պետական պաշտոններ զբաղեցրած Զուրաբ Ադեիշվիլիին:

Նույն շարքից