Իր ռազմական դոկտրինում ԱՄՆ-ը մտադիր է ավելի մեծ ուշադրություն դարձնել Ռուսաստանին և Չինաստանին: Այս մասին Defence News պարբերականի հետ հարցազրույցում հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռոբերտ Ուորքը:
Այն հարցին, թե ԱՄՆ ազգային անվտանգության ապարատի ապահովման համար որոնք են ամենախոշոր սպառնալիքներն ու և միտումները, նա պատասխանել է, որ նախևառաջ դրանք Ռուսաստանը և Չինաստանն են:
«Ե՛վ Ռուսասնանը, և՛ Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են և ունեն միջուկային զենք»,- ասել է նա` հավելելով, որ այդ 2 պետություններն ունեն նաև կրոնական և տարածքային պահանջներ:
Նշվում է նաև, որ Պենտագոնը ուշադրություն կդարձնի Հյուսիսային Կորեային և Իրանին, ինչպես նաև «Միջազգային ահաբեկչությանը և միջազգային հանցախմբերին»: