Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կիրակի օրը ստորագրել է գաղտնալսման մասին օրենքը, համաձայն որի Ներքին գործերի նախարարությունը պահպանում է անձնական տվյալներին անմիջական հասանելիության իր իրավունքը, հայտարարել է երկրի նախագահի գրասենյակի ղեկավար Դավիդ Պատարայան, գրում է ria.ru-ն:
Խորհրդարանն ուրբաթ երեք ընթերցումներով հաստատել է գաղտնալսման մասին մի շարք օրենքներում ուղղումները՝ չնայած ընդդիմության և մեծամասնությունից մի շարք պատգամավորների բողոքին: Ուղղումների համաձայն՝ գաղտնալսման իրավունքը պահպանում է Ներքին գործերի նախարարությունը, իսկ անձնական տվյալների պաշտպանության տեսուչն իրականացնում է հսկողությունը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աջակցել է փոփոխությունները: Ավելի ուշ Վրաստանի նախագահը վետո է դրել ընդունված օրենքների փաթեթի վրա և առաջարկել խորհրդարանին օրենքի նախագծերի նոր տարբերակ, որտեղ գաղտնալսում իրականացնելու թույլտվություն տրամադրելու իրավասությունը կպատկանի դատարանին, իսկ այդ գործընթացներին կհետևի անձնական տվյալների պաշտպանության տեսուչը:
Խորհրդարանը կիրակի օրը հաղթահարել է նախագահի վետոն 81 ձայնով և ուժի մեջ թողել օրենքի նախագծի նախնական տարբերակը: