Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկների 30%-ի հաշվարկի արդյունքում առաջատար է սոցիալիստների կուսակցությունը, որը հավաքել է 23.4% ձայն, գրում է korredpondent.net-ը։
Երկրորդ տեղում է երկրի նախկին նախագահ Վլադիմիր Վորոնինի կոմունիստական կուսակցությունը՝ 20.2%-ով։
Երկու կուսակցություններն էլ դեմ են հանդես գալիս եվրաինտեգրմանը և ռուսամետ են՝ երկրի զարգացման առումով։
Լիբերալ- դեմոկրատների և դեմոկրատների կուսակցությունները հավաքել են համապատասխանաբար՝ 17% և 16.4% ձայն։