Միջազգային 

Հռոմի պապը պատրաստ է հանդիպել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեծ հարգանք է տածում Ռուս ուղղափառ եկեղեցու և նրա հոգևոր ավանդույթների հանդեպ։ Նման հայտարարություն պոնտիֆիկոսն արել է Ստամբուլից Հռոմ ճանապարհին՝ օդանավում՝ ՏԱՍՍ գործակալության թղթակցի հետ զրույցում։

 

«Մենք Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ ցանկանում ենք հանդիպում ունենալ, երկուսս էլ պատրաստվում ենք։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ պատասխանատվությամբ և բարի կամքով, բոլոր խոչընդոտները վերացնելու մտադրություններով»,- նշել է Հռոմի պապը։

 

Պոնտիֆիկոսը Հռոմ է վերադարձել կիրակի, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Չամպինո օդանավակայանում՝ Թուրքիա կատարած եռօրյա այցից հետո։ 

Նույն շարքից