Միջազգային 

Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա

analitik.am

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Ուկրաինա, հայտնել է ԱԳՆ խոսնակ Դավիդ Կերեսելիձեն, գրում է РИА Новости-ն։

 

«Այցի ստույգ ամսաթիվը հայտնի չէ, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Դա կլինի բարձր մակարդակի այց և, հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք բոլոր արդիական հարցերի քննարկմանը»,- նշել է խոսնակը։

 

Նրա խոսքով՝ այցի մանրամասները կհստակեցվեն, երբ Ուկրաինայում ձևավորվի նախարարների կաբինետը։ Կերեսելիձեն հայտնել է նաև, որ վրացի վարչապետի այցն Ուկրաինա կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը։

Նույն շարքից