Միջազգային 

ՆԱՏՕ-ն մտադիր չէ երաշխիքներ տալ Ուկրաինայի և Վրաստանի չանդամակցության վերաբերյալ

ՆԱՏՕ-ն չի տալիս և մտադիր չէ երաշխիքներ տալ Ուկրաինայի և Վրաստանի չանդամակցության վերաբերյալ, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Խոսքը յուրաքանչյուր երկրի՝ իր ռազմական դաշինքներն ընտրելու լիիրավ իրավունքի մասին է»,- նշել է Սթոլթենբերգը։

 

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկված ոչ մի երկիր «իրավունք չունի վետո դնել» դաշինքի ընդլայնման որոշման վրա։ «Իմ գլխավոր ազդանշանը հետևյալն է՝ մենք մտադիր ենք հարգել Ուկրաինայի ժողովրդի որոշումն այդ հարցի վերաբերյալ»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Նույն շարքից