Միջազգային 

Ալիևը և Էրդողանը խոսել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների մասին

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, շնորհավորել Թուրքիայում կայանալիք` G20 գագաթաժողովի կապակցությամբ և որակել դա որպես միջազգային հարթակում Թուրքիայի դերակատարության մեծացում. հայտնում է АПА-ն:  


Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև  ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներին առնչվող հարցեր: Նրանք հույս են հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական հարաբերությունները հաջողությամբ կզարգանան բոլոր ոլորտներում: 

Նույն շարքից