Միջազգային 

Պուտինին Անկարայում դիմավորել է Էներգետիկայի նախարարը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ երեկ ավարտված այցից հետո Թուրքիան այսօր մեկ այլ կարևոր հյուր է ընդունում, գրում է TRT Haber-ը:

 

Կայքը տեղեկացնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի Էսենբողա օդանավակայանում:

 

 

Պուտինը Թուրքիայում է աշխատանքային այցով:

 

Բարձրաստիճան հյուրին օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:

 

 

Ավելի ուշ Պուտինն ուղևորվել է Աթաթուրքի դամբարան, որտեղից էլ մեկնելու է նախագահական նստավայր, որտեղ նրան դիմավորելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

 

 

Պուտինն ու նրան ուղեկցող 10 նախարարներն ու ռուսական պատվիրակությունը Թուրքիայում տնտեսական, առևտրային, էներգետիկ մի շարք հարցեր են քննարկելու: Ակնկալվում է նաև բանակցություններ Սիրիայի և Ուկրաինայի հարցով:

Նույն շարքից