Միջազգային 

Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են ութ համատեղ փաստաթուղթ

analitik.am

Ռուսաստանն ու Թուրքիան այս այցի արդյունքում ստորագրել են ութ համատեղ փաստաթուղ, որոնք վերաբերում են հիմնականում էներգետիկ և առևտրի ոլորտներին: Ավելի վաղ ռուսաստանյան ԶԼՄ-ները նշել էին, որ Թուրքիան գազի զեղչված  գին է ակնկալում Ռուսաստանից: Իսկ առևտրաշրջանառությունը մինչև 2020-ը ցանկանում է հասցնել տարեկան 100 մլրդ ԱՄՆ դոլարի:

 

Կայացել է նաև Պուտին - Էրդողան առանձնազրույցը, որը տևել է ծրագրվածից մոտ երեք անգամ ավելի երկար՝ 3 ժամ: Դրանից հետո նախագահները հանդես են եկել հայտարարություններով:

 

Պուտինը, մասնավորապես, հայտարարել է, որ ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությունն այժմ դուրս է եկել ռազմավարական մակարդակի: Հայտնի է դարձել, որ Ռուսաստանը լրացուցիչ գազ կմատակարարի Թուրքիային, դրա համար նոր գազատար կկառուցվի: Իսկ հաջորդ տարվա հունվարից Թուրքիայի համար գազի գինը կիջեցվի 6 տոկոսով:

 

Պուտինը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը դադարեցնում է «Հարավային հոսանք» նախագծի իրականացումը: Նա ասել է նաև, որ Ռուսաստանը կվերաուղղորդի իր էներգետիկ մատակարարումները՝ դեպի այլ շուկաներ, և Եվրոպան դրանք չի ստանա:

 

Էրդողանն ու Պուտինը հայտարարել են նաև, որ միայն խաղաղ կարգավորում են տեսնում Ուկրաինայի ճգնաժամի համար:

 

 

 

Նույն շարքից