Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա իր այցի ընթացքում հայտարարել է, որ այդ երկրի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը բարդ, բայց ոչ անիրագործելի է համարում: Այս մասին հայտնում է ԻՏԱՐ ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բանակցություններից հետո Պուտինը հայտարարել է, որ «առևտրային հարաբերությունների նման ռեժիմը» հնարավոր է: Ըստ այդմ՝ Պւտինը հիշեցրել է, որ այժմ երկու երկրի ապրանքաշրջանառությունը կազմում է 33 մլրդ ԱՄՆ դոլար, սակայն ծրագրվում է դա հասցնել 100 մլրդ-ի:
Պուտինը կարծում է, որ երկրները պետք է ավելի ակտիվ աշխատեն նաև գյուղատնտեսական արտադրանքի առևտրի ոլորտում: Նա ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է և պատրաստ է բացել իր շուկաները: Դրանցում առկա բյուրոկրատական ընթացակարգերը նա ևս հաղթահարելի է անվանել: