Վաշինգտոնում կարծում են, որ թուրք-սիրական սահմանին ոչ թռիչքային գոտու սահմանումը չի բխում իրավիճակի կարգավորման շահերից. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ մենք բաց ենք թուրքական կողմի հետ տարբեր տարբերակներ քննարկելու համար, և մենք գնահատում ենք նրանց տեսակետը, սակայն այս հարցում մենք չենք կարծում, որ ոչ թռիչքային գոտու ստեղծումը բխում է Սիրիայում ստեղծված վիճակի լուծման շահերից»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը:
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում գնահատում են Թուրքիայի հետ «սերտ աշխատանքային կապերը» և բանակցությունները շարունակվում են:
Անկարան վաղուց արդեն պնդում է սահմանի մոտ՝ Սիրիայի տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին, սակայն ԱՄՆ-ն շարունակում է դեմ արտահայտվել այդ նախաձեռնությանը, ինչը պատճառ է դառնում թուրք-ամերիկյան հարաբերություններում որոշակի լարվածության: