Միջազգային 

ԱՄՆ-ը Ադրբեջանին կոչ է արել պահպանել մարդու հիմնարար իրավունքները

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեյն Փսակին Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել պահպանել մարդու հիմնարար իրավունքները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, Փսակին հայտարարել է` մեկնաբանելով Ադրբեջանում իրավապաշտպանների վերջին ձերբակալությունները:

 

«Մենք խիստ անհանգստացած ենք քաղաքացիական հասարակության նկատմամբ ադրբեջանական կառավարության մտցրած սահմանափակուններով», -ասել է Փսակին:

 

Նրա խոսքով` ԱՄՆ-ն անհանգստացած է նաեւ այն բանով, որ ադրբեջանական կառավարությունը չի կատարում մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները:

 

Ջեյն Փսակին պաշտոնական Բաքվին կոչ է արել հարգել քաղաքացիների իրավունքները եւ նրանց համար պայմաններ ապահովել սեփական հայացքներն ազատորեն արտահայտելու համար:

 

«Ադրբեջանի իշխանությունները ապագա կայունությունն ու բարգավաճումը կարող են ապահովել` ստեղծելով պայմաններ քաղաքացիական հասարակության համար», -նշել է Փսակին:

 

Նրա խոսքով` ԱՄՆ-ի պաշտոնական անձինք Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանն արդեն արտահայտել են իրենց դժգոհությունը:

Նույն շարքից