Միջազգային 

Օբաման և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չեն բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը չեն բացառել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:

 

 

«Նրանք համաձայնել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող թուլացվել, քանի դեռ Ռուսաստանը չի կատարել մինսկյան համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները» ,-ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

 

«Ղեկավարները կարծում են, որ այլ գործողություններ ևս անհրաժեշտ կլինեն՝ ընդդեմ Ուկրաինայի արևելքում և Ղրիմում Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների», -ասված է հաղորդագրության մեջ:

 

Ուկրաինային օգնելու հարցում Օբաման և Տուսկը նաև պարտավորվել են աշխատել միջազգային գործընկերների հետ՝ «երկրի տնտեսության կայունացման, անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելու և երկրի արևելքում հակամարտության լուծման համար»։

Նույն շարքից