Միջազգային 

Ղրղզստանն արտոնություններ է ստացել Մաքսային միություն մտնելու համար

analitik.am

Ղրղզստանին հաջողվել է արտոնություններ ստանալ միաժամանակ մի քանի առևտրային դիրքերում՝ Մաքսային միություն մտնելու համար, հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Թեմիր Սարիևը, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

Արտոնությունները տրվել են գյուղատնտեսության, կաթնամթերքի և թեթև արդյունաբերության ոլորտներում։

 

Նախարարի խոսքով՝ արտոնությունների չափը դեռ հստակեցվում է։ Բացի այդ, դեկտեմբերի 10-ին հայտնի կդառնա, թե եկամտի ինչ բաժին կունենա Ղրղզստանը Մաքսային միության երկրների ընդհանուր եկամտից։

Նույն շարքից