Միջազգային 

Վրաստանի նախագահը ևս մեկ լիազորությունից է զրկվել

analitik.am

Այսուհետ Վրաստանում շինարարության թույլտվությունը տալու է ոչ թե երկրի նախագահը, այլ՝ կառավարությունը, տեղեկացնում է interpressnews վրացական կայքը:

 

Այդպիսով՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին զրկվել է իր ևս մեկ լիազորությունից:

 

Մինչ այս նախագահն էր որոշում, թե որ գերատեսչությունը պետք է շինարարության համար թույլտվություն տա: Այդ մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիդ Նարմանիան:

 

«Վրաստանի կառավարությունն է նախագահի փոխարեն որոշելու, թե ով իրավունք ունի շինարարության թույլտվություն տալ: Դա տեխնիկական բնույթի փոփոխություն է»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Վրաստանում Սահմանադրության փոփոխությամբ նախագահին վերապահված լիազորությունները զգալիորեն կրճատվել էին, քանի որ երկիրն անցել էր կիսանախագահական-կիսախորհրդարանական մոդելի:

 

Օրերս էլ խորհրդարանին հաջողվել էր շրջանցել նախագահի վետոն և ընդունել գաղտնալսումների մասին վիճահարույց օրինագիծը:

Նույն շարքից