Միջազգային 

ՆԱՏՕ-ի երկրները Կիևին կաջակցեն ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցներով. Ստոլտենբերգ

analitik.am

ՆԱՏՕ-ի գծով դաշնակից երկրները կշարունակեն աջակցել Ուկրաինային՝ տնտեսական պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի դեմ: Այդ մասին  Բրյուսելում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս  Ստոլտենբերգը:


Ստոլտենբերգը քանիցս աջակցություն է հայտնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին, որոնք նա արդարացնում է ՌԴ-ի գործողություններով:


«Մենք կշարունակենք քաղաքական աջակցություն ցույց տալ Ուկրաինային, գործնական աջակցություն նպատակային հիմնադրամների միջոցով, դաշնակիցները կշարունակեն աջակցել Ուկրաինային՝ կիրառելով տնտեսական պատժամիջոցներ»,- ասել Է նա լրագրողներին Ուկրաինա-ՆԱՏՕ հաննձնաժողովի նախարարական նիստից հետո: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը դաշինքի երկրների ԱԳ նախարարներին միացել Է տեսակապի միջոցով:


Նա նշել Է, որ «տնտեսական պատժամիջոցները դիտում Է որպես Եվրամիության, ԱՄՆ-ի եւ բազմաթիվ այլ երկրների շատ լավ որոշում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից