Միջազգային 

ԱՄՆ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխվել. Պետդեպ

analitik.am

Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխվել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարի Հարֆը լրագրողների հետ հերթական ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի անկախության տարեդարձի կապակցությամբ «Ռեյբըրն» մասնաշենքում հայկական դեսպանության և ԱՄՆ Կոնգրեսի` Հայկական հարցերով խմբի նախատեսած ընդունելության վերաբերյալ հարցին։

 

«Կոնգրեսը միանշանակ ազատ է նման իրադարձություններ ունենալ, մենք չունենք որևէ դիրքորոշում, թե ինչ է Կոնգրեսն անում այս տեսակի իրադարձությունների հետ կապված, մեր դիրքորոշումը չի փոխվել»,- ասել է Հարֆը:

 

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ երկարատև համաձայնության հասնելու հանձնառությանը, և դա ենք մենք ասում արդեն երկար ժամանակ»,- ասել է նա:

 

Հարֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ն որևէ տեսակետ չունի իրադարձության վերաբերյալ, և Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել:

 

«Երբեմն այն ամենը, ինչ Կոնգրեսն ասում է, չի համապատասխանում մեր դիրքորոշմանը»,- ասել է նա:

Նույն շարքից