Միջազգային 

Սահմանի բացման հարցը Պապի գործը չէ. թուրք ազգայնական

analitik.am

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին քննադատել է Հռոմի պապի այցը Թուրքիա և սահմանը բացելու մասին նրա հայտարարությունը, տեղեկացնում է թուրքական Haberler կայքը:

 

Նա նշել է, որ այցի ամենակարևոր դրվագները եղել են հունաց պատրիարքի հետ նրա հանդիպումն ու Հայաստանի հետ սահմանը բացելու անհրաժեշտության մասին հայտարարությունը:

 

 

Բահչելին հայտարարել է, թե Պապի հայտարարությունը կարծես վկայում է այն մասին, որ 2015թ.-ին «այսպես կոչված ցեղասպանության հարցը» գլխավորն է լինելու:

 

«Պապը կարծես այդ մասին էր լուր տալիս և խոսում էր այնպիսի հարցի մասին, որն իր գործը չէ»,-ասել է թուրք ազգայնականը:

Նույն շարքից