Միջազգային 

Հայամետ դիրքորոշում ունենալու մեղադրանքն ադրբեջանական քարոզչության հին մեթոդներից է

analitik.am

Վերջին  օրերին Ադրբեջանի որոշ լրատվամիջոցներ գրում են, թե չեխական ոչ կառավարական  People in Need (PIN) կազմակերպությունը հայամետ է. գրում է contact.az-ը:   Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ PIN-ը Բաթումում տեղի ունեցած` «Արևելյան գործընկերության» երկրների քաղաքացիական հասարակության հետ համաժողովի ժամանակ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին պաստառ էր պատրաստել:  


«Հայամետ դիրքորոշում ունենալու մեղադրանքն ադրբեջանական քարոզչության հին մեթոդներից է՝ ցանկացած քննադատությունից խուսափելու և ուշադրությունը մարդու իրավունքների հարցում սարսափելի խնդիրներից շեղելու համար: Դա ցույց է տալիս, թե ինչ ճնշումների են ենթարկվում Ադրբեջանում գործող միջազգային կազմակերպությունները»,- ասված է կազմակերպության ղեկավարի տարածած հաղորդագրության մեջ: 

Նույն շարքից