Միջազգային 

Ֆրանսիայի խորհդարանը ճանաչել է Պաղեստինի պետականությունը

analitik.am

Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է Պաղեստինի անկախությունը ճանաչող խորհրդանշական նախագիծը` չնայած Իսրայելի համառ առարկություններին: Ինչպես հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները, Պաղեստինի անկախությունը ճանաչող օրինագծին կողմ է քվեարկել Ֆրանսիայի խորհրդարանի 339, դեմ՝ 151 պատգամավոր:

 

Քվեարկությունը պարտադիր իրավական ուժ չունի: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը, ով կողմ է եղել նախագծին, նշել է, որ քվեարկությունն ազդանշան է Իսրայելին ու Պաղեստինին` վերադառնալու  բանակցային սեղանին:

 

Հայտնի է, որ նման խորհրդանշական քվեարկություններ են անցկացրել նաև Բրիտանիայի և Իսպանիայի խորհրդարանները: 

Նույն շարքից