Միջազգային 

Արմեն Երիցյանին ներկայացրել է մարզպետներին

analitik.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները:   Խորհրդակցության սկզբին վարչապետը նախ մարզպետներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին:  


Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ Արմեն Երիցյանի գործունեությունը կնպաստի նախարարության և մարզպետարանների միջև արդյունավետ համագործակցությանը՝ ուղղված համայնքների զարգացմանն ու հզորացմանը:


  Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ համատեղ ջանքերով նախանշված բոլոր ծրագրերը կյանքի կկոչվեն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում իրականացվող աշխատանքներին, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ խնդիրներին առնչվող հարցեր: 

Նույն շարքից