Միջազգային 

Լուկաշենկոն Պուտինի քայլն անպարկեշտ է համարում

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին Մաքսային միության նորմերը խախտելու համար՝ Բելառուսից ուսական շուկա սննդի մատակարարման համար սահմանված արգելքի հետ կապված. հայտնում է Ведомости-ն:   «Ռուսաստանն իրեն անպարկեշտ է պահել՝ շատ ձեռնարկությունների արգելելով ՌԴ տարածք սննդամթերքի մատակարարումը: Ռուսաստանը խախտել է մեր բոլոր պայմանավորվածությունները, որոնց հասել էինք Մաքսային միությունում»,- ասել է Լուկաշենկոն:  


Նախագահը պատմել է, որ երբ Մոսկվան Արևմտքի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ է սահմանել, նախապես չի զգուշացրել այդ մասին ՄՄ-ի անդամ երկրներին, թեև ՄՄ-ի շրջանակում պայմանավորվածությունները պահանջում են դա: Սակայն, ըստ նրա՝ որ Բելառուսը, ոչ Ղազախստանը չհակաճառեցին:    «Ես այն ժամանակ զգուշացրեցի ՌԴ նախագահին, որ մենք, որպես ՄՄ-ի արտաքին սահման, իհարկե, թույլ չենք տա արգելքի տակ հայտնված ապրանքների մուտքը ՌԴ, սակայն Բելառուսը շարունակելու է համագործակցությունը արևմտյան գործընկերներ հետ:


ՌԴ-ն դրա հետ համաձայնվեց»,- պատմել է Լուկաշենկոն:    Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից բելառուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները համարում է անազնիվ մրցակցություն և ընդգծել է, որ վստահ է բելառուսական սննդամթերքի որակի հարցում: 

Նույն շարքից