Միջազգային 

Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացները ՌԴ-ի քաղաքականության գերակայությունն են. Լավրով

analitik.am

Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների խորացումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հանգուցային գերակայություններից մեկն Է: Այդ մասին ասված Է «Հանրային դիվանագիտությունը հանուն եվրասիական ինտեգրացման» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի ուղերձում:


«Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետեւողական խորացումը ՌԴ-ի արտաքին քաղաքականության հանգուցային գերակայությունների թվում Է»,-նշվում Է փաստաթղթում:


Դրա հետ մեկտեղ ռուսական դիվանագիտության ղեկավարն ընդգծել Է «ոչ կառավարական կազմակերպությունների, լայն հասարակայնության եւ քաղաքացիական հասարակության կարեւոր դերը եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում»:

 

Բացի այդ, ուղերձում ասված Է, որ «եվրասիական ինտեգրացումը բաց Է ԱՊՀ-ի գծով նոր գործընկերների համար»:

 

Իր հերթին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը նշել Է, որ «մենք բոլորս այդ գաղափարի դաշնակիցներն ենք»: «Մեր ստեղծարար ներուժը՝ ջանքերը միավորելն Է, որպեսզի Եվրասիական տնտեսական միությունը զարգանա արագ տեմպերով,-ասել Է նա:-Ակնկալում ենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը կդառնա ԵՏՄ-ի լիիրավ անդամ, որին կհաջորդի Ղրղզստանը: Եվրասիական ինտեգրացումը բաց Է ԱՊՀ-ի մյուս երկրների համար: Դա կենդանի եւ դինամիկ զարգացող գործընթաց Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից