Միջազգային 

Շվեյցարիայի 2015 թվականի նախագահ Է ընտրվել Սիմոնետա Սոմարուգան

analitik.am

Շվեյցարիայի արդարադատության եւ ոստիկանության համերկրային դեպարտամենտի ղեկավար, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սիմոնետա Սոմարուգան դեկտեմբերի 3-ին երկրի նախագահ Է ընտրվել 2015 թվականի համար: Քվեարկությունը տեղի Է ունեցել Բեռնում՝ Դաշնային ժողովի (խորհրդարան) երկու պալատների համատեղ նիստում:


 

Սոմարուգայի փոխարեն երկրի փոխնախագահ Է ընտրվել «Լիբերալներ» կուսակցության անդամ Յոհան Շնայդեր-Ամմանը, որն զբաղեցնում Էր տնտեսության, կրթության եւ հետազոտությունների դաշնային դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Քաղաքական գործիչները նոր պարտականությունները կկատարեն նախկին պարտականությունների հետ միաժամանակ. նրանք կշարունակեն ղեկավարել իրենց նախարարությունները: 



Շվեյցարիայում նախագահը հիմնականում ներկայացուցչական գործառույթներ ունի: Այն ոչ պետության ղեկավարն Է, ոչ Էլ կառավարության ու չի ղեկավարում մյուս նախարարներին: Պետության հավաքական ղեկավարի գործառույթներն ալպյան հանրապետությունում լրիվ կազմով կատարում Է Դաշնային խորհուրդը՝ վեց նախարարներից բաղկացած կառավարությունը: Այնուամենայնիվ, նախագահն անվանական պաշտոն չԷ: Նա վարում Է նախարարների կաբինետի նիստերը, եւ եթե այս կամ այն հարցի շուրջ Դաշնային խորհրդի ձայները հավասար են բաժանվում, ապա նրա դիրքորոշումը որոշիչ Է դառնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից