Միջազգային 

Ջոն Քերին հայտարարել է ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքի ռազմական գործողություններն ընդլայնելու մասին

analitik.am

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հաստատել է, որ միջազգային դաշինքը կշարունակի աջակցել իրաքայն ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Բրյուսելում ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային դաշինքի երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Ջոն Քերին նշել է, որ կընդյալնվեն ԻՊ-ի դեմ ուղղված հարվածները, որոնք բավական լուրջ վնասներ են հասցրել ահաբեկիչներին:


Հանդիպմանը, որին մասնակցել են միջազգային դաշինքի ավելի քան 60 երկրներ, քննարկվել են ԻՊ-ի դեմ պայքարելու վերաբերյալ հարցեր: Քերիի խոսքով` դաշինքը սպառնալիք է ԻՊ-ի համար, բացի այդ, աշխարհի մուսուլմանները համախմբվել են ԻՊ-ի դեմ:


Նա բարձր է գնահատել Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի գործուներությունը՝ նշելով, որ նա կարևոր դեր է կատարում երկրի ներքին և արտաքին հաշտեցման գործընթացում:


Սա միջազգային դաշինքի առաջին նմանտիպ հանդիպումն էր, որն ուղղված էր օդային հարվածների ռազմավարության համակարգմանը:


ԱՄՆ-ը ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ սկսել են օգոստոսի 8-ից: Վաշինգտոնին աջակցում են ավելի քան 60 երկրներ: 

Նույն շարքից