Միջազգային 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը փոխում Է Վատիկանի շվեյցարական գվարդիայի հրամանատարին

analitik.am

Հռոմի Ֆրանցիսկոս պապը փոխում Է իր պալատական շվեյցարական գվարդիայի հրամանատարին: Ինչպես տեղեկացնում Է  L’Osservatore Romano թերթը, քահանայապետը գնդապետ Դանիել Ռուդոլֆ Անրիգին առաջարկել Է պաշտոնաթող լինել 2015 թվականի հունվարի 31-ից: 

 

Այդպիսով՝ շվեյցարացի գվարդիականների զորակազմի հրամանատարը չի ստանա «պապական բանակի» ղեկավարի պաշտոնում իր գտնվելու հնգամյա ժամկետի եւս մեկ երկարացում: Ֆրանցիսկոսն արդեն հանձնարարել Է նոր թեկնածու գտնել նրան փոխարինելու համար:

 

Վատիկանի աղբյուրները Ֆրանցիսկոս պապի այդ որոշումը բացատրում են իր «զորքին» «նվազ ռազմամոլական» բնույթ հաղորդելու նրա ձգտմամբ: Դատելով գվարդիականներից մի քանիսի խոստովանություններից՝ հրամանատարը շատ խիստ Է եղել ենթակաների նկատմամբ: Այլ աղբյուրներ ենթադրում են, որ քահանայապետին դուր չի եկել գվարդիականների զորանոցի վերեւում գտնվող պալատում Անրիգի կողմից կառուցված անձնական հարկաբաժինների չափը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից