Միջազգային 

Պուտինը հարձակման է անցել. Սաակաշվիլի

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահ է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակման է անցել, տեղեկացնում է Грузия online-ը:

 

Վրացի գործիչն Al Jazeera-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուսական ղեկավարությունն այսպես կոչված դաշնակցելու մասին համաձայնագիր է ստորագրել Աբխազիայի հետ, քանի որ մտադիր է անեքսիա իրականացնել Եվրոպայի ռազմավարական կարևորության շրջանում՝ Ախազիայում:

 

«Աբխազիայի ծովափի երկարությունը 250 կմ է: Վրաստանի այս գեղեցիկ անկյունում մի քանի նավահանգիստ ու գեղեցիկ բնություն կա: Աբխազիան ոչ միայն Վրաստանի կարևոր մասն է, այլև ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար:

Իսկ Պուտինի՝ Սուխումի առաջնորդի հետ պայմանագրի ստորագրումը կարելի է գնահատել որպես Վրաստանի պատմական տարածքն անեքսիայի ենթարկելուն ուղղված քայլ»,-ասել է նա:

Նույն շարքից