Միջազգային 

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը կոչ է արել Հալեպում «սառեցնել պայքարը»

Սիրիայի հարցովՄԱԿ-ի հատուկ բանագնացՍտեֆան դե Միստուրան նշել է, որ առաջին հերթին պետք է կենտրոնացնել ջանքերը Հալեպ քաղաքի վրա՝ կոչ անելով «սառեցնել պայքարը» քաղաքական գործընթաց սկսելուց առաջ: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Փարիզում ՅՈւՆԵՍԿՕ-ի սեմինարի ժամանակ դե Միսուրան նշել է, որ Հալեպն այն քաղաք է, որ տուժել է բոլորից շատ, սակայն հնարավոր է, որ այն դառնա հույսի աղբյուր: ՄԱԿ-ի բանագնացի խոսքով՝  նախ պետք է փորձել Սիրիայի ամենամեծ քաղաքում թուլացնել բռնությունները:


Նա նաև նշել է, որ իր նախաձեռնությունը ամբողջովին տարբերվում է համաձայնությունից, որը տեղի է ունեցել մայիսին Հոմսում կրակի դադարեցման վերաբերյալ:


Հալեպը համարվում է սիրիական միակ քաղաքը, որի կեսը գտնվում է կառավարական ուժերի, մյուս մասը՝ ընդդիմադիրների վերահսկողության տակ: Հալեպում բախումները սկսվել են 2012 թ. ամռանը, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել:

Նույն շարքից