Միջազգային 

Հայկական հարցում միշտ Թուրքիան է քայլ անում, Մեր մեկնած ձեռքն օդում է մնում. Չավուշօղլու

analitik.am

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մեկնելու ժամանակ օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին:   Ըստ Arcaajans-ի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարած այցի մասին իր գնահատականը հայտնելով՝ Չավուշօղլուն նշել է, որ իրենք գազի մատակարարման հարցում ավելի մեծ զեղչեր են ակնկալում:  


Ինչ վերաբերում է Ֆրանցիսկոս պապի՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին  ցանկությանը, Չավուշօղլուն ասել է. «Դա Պապի ցանկությունն է: Մենք էլ ենք ուզում սահմանը բացվի, սակայն հայկական հարցում միշտ Թուրքիան է քայլ անում, մյուս կողմից ձայն չկա: Մեր մեկնած ձեռքն օդում է մնում»: 

Նույն շարքից