Միջազգային 

Ղրիմը ռուս ազգի հոգևոր աղբյուրն է

analitik.am

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղերձը Դաշնային խորհրդին (այն այժմ ուղիղ հեռարձակվում է ռուսաստանյան հեռուսաալիքներով) սկսել է Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման թեմայով: Նա հայտարարել է, որ այդ որոշումը լեգիտիմ էր, նաեւ` ընդգծել, որ թերակղզին Ռուսաստանի համար ունի սրբության նշանակություն, ինչպիսին Տաճարի լեռն է Երուսաղեմում. գրում է lenta.ru-ն:   Նախագահի խոսքերով` Ռուսաստանի համար Ղրիմի վերամիավորումը առանձնահատուկ նշանակություն ունի, որովհետեւ «այնտեղ ապրում են մեր մարդիկ եւ հենց տարածքը ռազմավարական առումով կարեւոր է»: Պուտինը նաեւ հավելել է, որ Ղրիմը բազմադեմ, բայց մոնոլիտ ռուս ազգի եւ քաղաքակիրթ ռուսական պետության հոգեւոր աղբյուրն է:  


ՌԴ նախագահի ուղերձը Դաշնային խորհրդին հիմնարար փաստաթուղթ է, որում ձեւակերպվում է պետության ղեկավարի դիրքորոշումը ռուսական քաղաքականության հիմնական դրույթների վերաբերյալ: 

Նույն շարքից