Տնտեսություն 

Ստվերի կրճատմանն ուղղված մեխանիզմներ գրեթե չկան. տնտեսգետ

analitik.am

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը տնտեսության մեջ առկա ստվերի կրճատմանն ուղղված մեխանիզմներ, որպես այդպիսին, այս պահին չի տեսնում: Analitik.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ինքը` տնտեսագետը` անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի այն հայտարարությանը, թե երբ ժամանակը գա, հանրությունը կտեղեկանա ստվերային տնտեսության դեմ ֆինանսների նախարարության պայքարի արդյունքների մասին:



«Չնայած` պետք է փաստել, որ խմիչքների, հյութերի վրա առկա դրոշմանիշերը և փաթեթավորված ապրանքների վրա դրանց առկայության պարտադիր լինելու օրենսդրական նախաձեռնությունն ստվերի կրճատմանն ուղղված քայլեր են: Ճիշտ է, սա տնտեսվարողների վրա լրացուցիչ հարկային բեռ չի նախատեսում, սակայն այս մեխանիզմով պետությունը կարողանում է հասնել չհարկվող,ստվերում գտնվող արտադրանքի ծավալների կրճատման»,- ասաց Կառլեն Խաչատրյանը:


Ամփոփելով`տնտեսագետը նկատեց, որ պետությունն, այնուամենայնիվ, տարբեր լծակներով միշտ փորձ է անում կրճատել ստվերը: «Մոտ երեք տարի առաջ բյուջետային մուտքերի կտրուկ ավելացման խնդիր էր դրված, նախկին վարչապետն ու ֆինանսների նախարարն էլ խոսում էին հարկային մուտքերի ավելացման ապահովման մասին»,- հիշեցրեց նա:

Նույն շարքից