Միջազգային 

ԱՄՆ-ը Ռուսաստանին մեկուսացնելու մտադրություն չունի. Ջոն Քերի

analitik.am

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի՝ Բազելում ընթացող նիստում հայտարարել Է, որ  ԱՄՆ-ը մտադիր չԷ մեկուսացնել Ռուսաստանը:


«Մենք Ռուսաստանին մեկուսացնելու մտադրություն չունենք,-ասել Է նա:-Մենք համոզված ենք, որ Մոսկվան կարող Է վերականգնել իր նկատմամբ վստահությունը, եթե վերականգնի հանգստությունը, հետեւի Մինսկի արձանագրության տառին ու ոգուն»:


«Ընդհանուր առմամբ ճգնաժամը, որը մենք այժմ ապրում ենք, ամբողջությամբ վերցված պայմանավորված չԷ միջազգային համակարգով, ճգնաժամի պատճառն այն Է, որ միջազգային իրավունքի առանձին սուբյեկտներ չեն ցանկանում հարգել այդ իրավունքը»,-հավելել Է Քերին:


Նա վերստին Ռուսաստանն մեղադրել Է այն բանում, որ նրա զինծառայողները գտնվում են Ուկրաինայի տարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից