Միջազգային 

Ֆրանսիան կշարունակի ռազմական օգնություն ցուցաբերել Իրաքին ԻՊ-ի դեմ պայքարում

analitik.am

Ֆրանսիան պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Իրաքին «Իսլամական պետության» դեմ պայքարում:


Այս մասին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ Ելիսեյան պալատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Մենք կշարունակենք օգնել Իրաքին, որը դարձել է ԻՊ ահաբեկչական կազմակերպության զոհը»,- նշել է Օլանդը՝ ավելացնելով. «Մենք պատրաստ ենք ռազմական օգնություն տրամադրել արագ և արդյունավետ գործունեություն ծավալելու համար»:


Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ֆրանսիական 9 օդանավերը մասնակցում են օդային հարվածներին: Բացի այդ, ևս 6 օդանավ Ֆրանսիան ուղարկել է Հորդանան` կրկին ԻՊ-ի դեմ պայքարին աջակցելու համար:

Նույն շարքից