Միջազգային 

Կադիրովը հայտարարել է Գրոզնիում հատուկ գործողության ավարտի մասին

analitik.am

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Գրոզնիում գրոհայինների ոչնչացման հատուկ գործողության ավարտի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Կադիրովը հայտարարել է, որ իրավապահների մոտ կա ինը հանցագործի մարմին: Մինչ այդ հաղորդվել էր, որ ոչնչացվել է յոթ գրոհային:

 

Նա հավելել է, որ Գրոզնիում սահմանված հակաահաբեկչական գործողության ռեժիմը կարելի է չեղարկել:

 

Կադիրովն ավելի վաղ Մոսկվա է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված ուղերձին մասնակցելու։

 

Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Գրոզնիում գրոհայինների հետ կրակոցների ընթացքում մահացել է 10 ուժային, ևս 20-ը վիրավորվել է:

 

Նույն շարքից