Միջազգային 

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարց չի քննարկվել. Ապատուրայ

analitik.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը ներկայում չի քննարկվում, բայց ձեռնարկվում են միջոցներ, որոնք աջակցում են նրան դաշինքի մեջ մտնելու ճանապարհին:


Նա այդպես Է  մեկնաբանել Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էլմար Բրոքի՝ դեկտեմբերի 4-ին տարածված հայտարարությունն այն մասին, որ հիմա ժամանակը չԷ քննարկել ՆԱՏՕ-ին Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի անդամակցության հարցը:


Ապատուրայի խոսքով՝ Բրոքի հայտարարությունը մասնակիորեն կարելի Է ճիշտ համարել, «քանի որ ներկայում խոսքը ՆԱՏՕ-ի մեջ մտնելու մասին չԷ, խոսքն անդամակցության ճանապարհի մասին Է»: 


«Ինչ վերաբերում Է Վրաստանին, ապա այստեղ ամեն ինչ պարզ Է: Բուխարեստի գագաթնաժողովի որոշումն ուժի մեջ Է մնում որպես ՆԱՏՕ-ի քաղաքական որոշում: Միջոցառումների առկա փաթեթն իր կառուցվածքով եւ բովանդակությամբ նախատեսված Է օգնել Վրաստանին դաշինքի մեջ մտնելու ճանապարհին»,-հայտարարել Է Ապատուրայը մամուլի ասուլիսում, որը դեկտեմբերի 4-ին համատեղ անցկացվել Է եվրոպական եւ եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրացման հարցերով պետնախարար Դավիդ Բաքրաձեի հետ:


ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը սեպտեմբերի 4-5-ին տեղի Է ունեցել Ուելսում, հաստատվել Է միջոցառումների փաթեթ, որոնք աջակցում են դաշինքին Վրաստանի անդամակցելու ձգտմանը: Փաթեթի շրջանակներում նախատեսվում Է վարժական կենտրոն բացել Վրաստանում, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից