Միջազգային 

ԱՄՆ-ի Սենատում քննարկվել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուի հարցը

analitik.am

ԱՄՆ-ի Սենատում քննարկվել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածուի առաջադրման հարցը:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը,ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում դեսպանի պաշտոնում առաջադրել էր ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռոբերտ Ֆրենսիս Սեկուտայի թեկնածությունը:

 

Ավելի վաղ նրա առաջադրման հարցը քննարկվել էր Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

 

Դեսպանի թեկնածուն բավական հարուստ դիվանագիտական փորձ ունի: Աշխատել է Տոկիոյում, Բեռլինում, Քաբուլում:

 

Նա տարբեր պաշտոններ է զբաղեցել ԱՄՆ պետքարտուղարությունում, որոնք հիմնականում ուղղված են եղել էներգետիկայի, առևտրի ու տնտեսական զարգացման ոլորտներին:

Նույն շարքից