Միջազգային 

ԵԱՀԿ-ն 2016-ին կգլխավորի Գերմանիան

analitik.am

2016 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) կգլխավորի Գերմանիան, գրում է unian.net-ը։

 

Այդ մասին Բազել քաղաքում ԵԱՀԿ-ի եզրափակիչ տարեկան հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։

 

2015-ից ԵԱՀԿ-ն կգլխավորի Սերբիան, որից հետո 2016-ին՝ Գերմանիան։

 

Շտայնմայերի խոսքով՝ չնայած նրան, որ ուկրաինական հակամարտությունը սպառնում է վերածվել միջազգային «ռազմական հակամարտության» և հանգեցնել «Եվրոպայի պառակտման», առանց ԵԱՀԿ-ի ջանքերի հնարավոր չէր լինի Մինսկում համաձայնությունների հասնել։

Նույն շարքից