Միջազգային 

Դիվանագիտության արդյունքը կլինի խաղաղությունն ու բարգավաճումը, այլ ոչ ռազմական հակամարտությունը. Ուորլիք

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր երախտագիտությունն է հայտնել ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությանը՝ Եվրոպայում անվտանգության վրա ուշադրությունը կենտրոնացնելու համար՝ նշելով, որ դիվանագիտության արդյունքը կլինի խաղաղությունն ու բարգավաճումը, այլ ոչ ռազմական հակամարտությունը: Այդ մասին ամերիկացի համանախագահը գրել է Twitter սոցցանցի իր էջում:

 

«Շնորհավորանքներս ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությանը՝ Եվրոպայում անվտանգության վրա ուշադրությունը կենտրոնացնելու համար: Դիվանագիտության արդյունքը կլինի խաղաղությունն ու բարգավաճումը, այլ ոչ ռազմական հակամարտությունը»,- գրել է նա:

 

Նշենք, որ Շվեյցարիան ավարտում է ԵԱՀԿ-ում իր նախագահությունը, Շվեյցարիային 2015 թվականին կհետևի Սերբիայի նախագահությունը: 2016 թվականին նախագահության թեկնածու է համարվում Գերմանիան:

 

Ավելի վաղ Ջեյմս Ուորլիքը մեկ այլ հաղորդագրություն է գրել սոցիալական ցանցում՝ այն ուղեկցելով լուսանկարով, որտեղ հայտնել է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պարգևատրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իր աշխատանքի համար:

Նույն շարքից