Միջազգային 

Աթենքում Դավութօղլուի այցի կապակցությամբ խստացվել են անվտանգության միջոցառումները

analitik.am

Հունաստանի ոստիկանությունն արգելել է ուրբաթ առավոտից մինչ շաբաթ կեսօր ցույցերի և ակցիաների անցկացումն Աթենքի կենտրոնում՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այցի և Հունաստանի և Թուրքիայի միջև համագործակցության գերագույն խորհրդի նիստի կապակցությամբ, հայտնել է Քաղաքացիների պաշտպանության և հասարակական կարգի նախարարությունը։

 

Աթենքում կտրուկ խստացվել են անվտանգության միջոցառումները, կարգուկանոն պահպանելու համար ներգրավվել է 8.000 ոստիկան, մի շարք փողոցներում փակվել է երթևեկությունը, փոխանցում է РИА Новости-ն։

 

Աթենքում նախատեսված է Դավութօղլուի հանդիպումը վարչապետ Անտոնիս Սամարասի հետ, որը կանցկացվի վարչապետի նստավայրում երկու երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։

Նույն շարքից